Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Ակունքի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Ակունքի գյուղապետարանի /ծածկագիր 3.2-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Առաջին կարգի  մասնագետ`
ա/ ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերի անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

ա/ կատարում է ՏԻՄ-ում և աշխատակազմում մուտքագրված հարկերի, տուրքերի, վարձավճարների, ծրագրերի ինֆորմացիոն բազայի և մյուս գործառույթների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները.
բ/ կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում-առաքումը, օպերատորական ողջ աշխատանքները.
գ/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ համակարգիչ է մուտքագրում հաշվետվությունները, տեղեկանքները, որոշումները, նախագծերը, կատարում է իր իրավասության ոլորտին վերաբերվող բոլոր հարցերի ուսումնասիրություն և առաջարկություններ է ներկայացնում իր ղեկավարին, կատարում համայնքի ղեկավարի աշխատակազմի գործավարությունը.
դ/ իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է աշխատակազմի առջև գործառույթներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, պատասխանների, հաշվետվությունների տպագրման աշխատանքները.
ե/ կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
զ/ ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
է/ հետևում է քարտուղարի հանձնարարականների  համապատասխան ժամկետներում  կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին.
ը/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում  նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ/ իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելիության համար.
ժ/ քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ի/ քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
լ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքուվ, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

Դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի`  անձնագրերի  պատճեները բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճեները բնօրինակի հետ միասին և մեկ լուսանկար  3X4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից: Ակունքի գյուղապետարանի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում, մինչև 2012թ. սեպտեմբերի 25-ը, մրցույթը կայանալու է 2012թ.հոկտեմբերի 12-ին Ակունքի գյուղապետարանում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ակունքի գյուղապետարանի աշխատակազմ:

 

Հայտարարված է` 13.09.2012

Վերջին ժամկետը` 25.09.2012

Պատասխանատու անձ` Ակունքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Ակունք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59