Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Ծովագյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմում առաջատար մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Գյուղապետարանի

 

Ծովագյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ`
գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Գյուղապետարանի  աշխատակազմի առաջատար  մասնագետ
/Ծածկագիր` 3.1-1/

 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` 
 միջնակարգ կրթություն  
 իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն -տիրապետում է անհրաժեշտ  տեղեկատվությանը 
 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 Մրցույթը կանցկացվի  29. 08. 2012թ.` ժամը 12:00-ին,  գյուղապետարանում:
 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 
 դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/ 
 տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին 
 արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին 
 մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից, գյուղապետարանում և  Գեղարքունիքի մարզպետարանում /ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36 /: Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

 ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 13.08. 2012թ.:
 Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել գյուղապետարանի աշխատակազմ /հեռ. 6-09-87/ եւ Գեղարքունիքի մարզպետարան /ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36/:
 

Հայտարարված է` 01.08.2012

Վերջին ժամկետը` 13.08.2012

Պատասխանատու անձ` Ծովագյուղի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` Ծովագյուղ համայնք
Հեռ.` +374 261 6-09-87



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59