Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Ծովագյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմում առաջատար մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Գյուղապետարանի
Ծովագյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ`
գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
/Ծածկագիր` 3.1-1/
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
միջնակարգ կրթություն
իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն -տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կանցկացվի 29. 08. 2012թ.` ժամը 12:00-ին, գյուղապետարանում:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին
արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, գյուղապետարանում և Գեղարքունիքի մարզպետարանում /ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36 /: Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 13.08. 2012թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել գյուղապետարանի աշխատակազմ /հեռ. 6-09-87/ եւ Գեղարքունիքի մարզպետարան /ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36/:
Հայտարարված է` 01.08.2012
Վերջին ժամկետը` 13.08.2012
Պատասխանատու անձ` Ծովագյուղի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` Ծովագյուղ համայնք
Հեռ.` +374 261 6-09-87