Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

,,Լուսակունքի ԱԱՊԿ ,, ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության՝ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի << Լուսակունքի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ:
Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր: Կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ՝ ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման, Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ՝ գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ,բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում, oտար լեզվի բավարար իմացություն:
Մրցույթը կանցկացվի 2012 թվականի օգոստոսի   15-ին ժ 11:00ին:  Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում՝
    1/ դիմում.
    2/ մեկ լուսանկար 3 x 4 չափի.
    3/ քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
    4/ ինքնակենսագրություն.
    5/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները.
  6/ քաղաքացու ցանկությամբ՝ հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ՝ դրանց առկայության դեպքում.
 7/ բնութագիր՝ վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
8/ կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագրի և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է ս/թ օգոստոսի 8-ին:
 Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում , Կենտրոնական հրապարակ 7 հասցեով:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին:
 Հեռ.`  0264-2 43-39
 
                                                 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
                                                
 

Հայտարարված է` 03.07.2012

Վերջին ժամկետը` 08.08.2012

Պատասխանատու անձ` ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հասցե` Կենտրոնական հրապարակ 7
Հեռ.` 0264-2 43-39



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 19:22:06