Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետների (ծածկագիր 3.3-2, 3.3-3) թափուր պաշտոններըը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ:
Սույն պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարաման մասին՚, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փատաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Այրքի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ հունիսի 26-ը:
Մրցույթը կայանալու է 2012 թվականի հուլիսի 13-ին, ժամը 12-ին,  Այրքի գյուղապետարանում:
Այրքի  գյուղապետարանի աշխատակազմ
 

Հայտարարված է` 13.06.2012

Վերջին ժամկետը` 26.06.2012

Պատասխանատու անձ` Այրքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Այրք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55