Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին 5 տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքայիմ գործունեության առնվազն երկու տարվա փորձ
կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչեւ 2010թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության կամ պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ: Ունի ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ունի համակարգչով եւ ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն: Տիրապետում է ռուսերենին (ազատ) եւ մեկ այլ որեւէ օտար լեզվի (կարդում եւ կարող է բացատրվել):
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ սույն թվականի հունիսի 13-ը, ժամը 18-ը, Վարդաձորի գյուղապետարանի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմերում: Մրցույթը կայանալու է սույն թվականի հունիսի 20-ին, ժամը 12-ին, Վարդաձորի գյուղապետարանում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վարդաձորի գյուղապետարանի աշխատակազմ:
Հայտարարված է` 17.05.2012
Վերջին ժամկետը` 13.06.2012
Պատասխանատու անձ` Վարդաձորի գյուղապետարան
Հասցե` գյուղ Վարդաձոր