Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆին. տնտ. բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆին. տնտ. բաժնի գլխավոր մասնագետի   (ծածկագիր` 2.3-1)  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ:
Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական   բաժնի գլխավոր մասնագետը`
1/ վարում է ֆինանսատնտեսական գործառույթները,
2/ ապահովում է աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի փաստաթղթաշրջանառությունը կապված ֆիզիկական անձանց  հողի հարկի հավաքագրումը ապահովելու եւ համայնքի  վարչական տարածքում առեւտրի, հասարակական սննդի, սպասարկման օբյեկտների   հաստատված կանոնների կիրառման  հետ:
3/ մասնակցում է անշարժ գույքի, հողատեսքերի հաշվառման աշխատանքներին, կազմում եւ քարտուղարին է ներկայացնում տեղեկանքներ, զեկուցագրեր համայնքի անապահով ընտանիքների ապառքների եւ տույժերի մասին:
4/ Հետեւում է համայնքում գործող առեւտրի, հասարակական սննդի եւ սպասարկման  օբյեկտների գործունեությանը:
5/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կատարում լրացուցիչ այլ հանձնարարություններ:
6/ Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Ֆինանսատնտեսագիտական  բաժնի գլխավոր մասնագետի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության  պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ  հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,  կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչեւ 2010թ. հունվարի 1-ը  համայնքային  ծառայության, պետական կառավարման ոլորտի  կամ  համայնքային ենթակայության հիմնարկների  ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, դիմորդը պետք է ունենա ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ունի համակարգչով եւ ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է ռուսերենին եւ մեկ այլ  որեւէ օտար լեզվի (կարդում եւ կարող է բացատրվել): 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փատաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Ն. Գետաշենի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ հունիսի 13-ը:
Մրցույթը կայանալու է 2012 թվականի հունիսի 29-ին, ժամը 12-ին,  Ն. Գետաշենի գյուղապետարանում:
 Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ն. Գետաշենի  գյուղապետարանի աշխատակազմ
 

Հայտարարված է` 10.05.2012

Վերջին ժամկետը` 13.06.2012

Պատասխանատու անձ` Ն. Գետաշենի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` Ն. Գետաշեն գյուղական համայնք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52