Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր 3.3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ:
Երկրորդ կարգի մասնագետը
1/ իրականացնում է համայնքի ջրային ավազանների պահպանությունը,
2/ նախապատրաստում է առաջարկոթյուններ գետերի ջրային ավազանների, խմելու եւ ոռոգման ջրերի վիճակի մասին տեղեկություններ, համագործակցում է հակահամաճարակային կենտրոնի եւ արտակարգ իրավիճակների տարածքային կառույցների հետ,
3/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացանում է համայնքի տարածքում բնապահպանությանը վերաբերող ՀՀ օրենսդրության կիրարկումը, իրականացնում է արգելոցների եւ հատուկ պահպանվող տարածքների, մշակութային հուշարձանների պահպանության կազմակերպումը, համայնքի տարածքում հետեւում է շրջակա միջավայրի բուսական ու կենդանական աշխարհի պահպանության խնդիրների կատարմանը, առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ղեկավարին շրջակա միջավայրը աղտոտողների նկատմամբ վարչական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ,
4/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է իր իրավասությանը վերաբերող հարցերի  փաստաթղթային մասի շրջանառությունը:
Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարաման մասին՚, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փատաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Ն. Գետաշենի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ հունիսի 13-ը:
Մրցույթը կայանալու է 2012 թվականի հունիսի 29-ին, ժամը 12-ին,  Ն. Գետաշենի գյուղապետարանում:
 Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ն. Գետաշենի  գյուղապետարանի աշխատակազմ
 

Հայտարարված է` 10.05.2012

Վերջին ժամկետը` 13.06.2012

Պատասխանատու անձ` Ն. Գետաշենի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` Ն. Գետաշեն գյուղական համայնք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55