Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ:
Առաջին կարգի մասնագետը՝
1) Իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ եւ ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարում է համայնքի նախազորակոչային տարիքի երեխաների գրանցում (գրանցամատյանում),
2) Հաշվառում է համայնքի զորակոչային տարիքի հասած երեխաներին, նրանց ուղեկցում զինվորական կոմիսարիատ զինվորական, բժշկական քննությունների ժամանակ,
3) Մասնակցում է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովների աշխատանքներին (եթե այդպիսի հրավեր կա)
4) մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատնքներին, նախապատրաստում եւ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաեւ ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները` ՏԶԿ ներկայացնելու համար,
5) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին,
6) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին,
7) Իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ զորակոչիկներին ուղեկցում է զինկոմիսարիատ, նրանց բանակ զորակոչելու ժամանակ.
8) Անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին եւ այլ միջոցառումներին.
9) Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում եւ քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրություններ,
10) Իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը եւ արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
11) Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
12) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարաման մասին՚, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փատաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Ն. Գետաշենի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ հունիսի 13-ը:
Մրցույթը կայանալու է 2012 թվականի հունիսի 29-ին, ժամը 12-ին, Ն. Գետաշենի գյուղապետարանում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ն. Գետաշենի գյուղապետարանի աշխատակազմ
Հայտարարված է` 10.05.2012
Վերջին ժամկետը` 13.06.2012
Պատասխանատու անձ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի աշխ
Հասցե` Ն. Գետաշեն գյուղական համայնք