Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ԱԶԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի կրտսեր մասնագետի (ծածկագիր` 3.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի կրտսեր մասնագետի  (ծածկագիր`3.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
կրտսեր մասնագետը
ա/ ապահովում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրումը,
բ/ մասնակցում է համայնքի բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի, թռչունների եւ գույքի հաշվառման աշխատանքներին,
գ/ կատարում է գույքահարկի, հողի հարկի եւ վարձավճարների հավաքագրման աշխատանքները, կատարում է այդ հարցերում իր անմիջական ղեկավարի բոլոր հանձնարարությունները:
Վերոնշյալ պաշտոնի համար պահանջվում է՝ առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով եւ ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Թափուր պաշտոնները զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով, կրթության մասին վկայականի /դիպլոմի, առկայության դեպքում/, անձնագրի  լուսապատճենները`   բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման  վկայականի լուսապատճենը` բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկար:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Ազատի գյուղապետարանում  կամ  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ 2012 թվականի փետրվարի 15-ը:  
Մրցույթը  կայանալու  է  2012թ. մարտի 1-ին,   ժամը   12-ին,   Ազատի գյուղապետարանում:
 

Հայտարարված է` 08.02.2012

Վերջին ժամկետը` 15.02.2012

Պատասխանատու անձ` ԱԶԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ազատ համայնք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02