Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
 Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` մարզպետարանի ենթակայության    հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական   բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության
 
 1. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող,, ,,Լճաշենի ԲԱ,, ,,Ներքին Գետաշենի ԲԱ,, , ,,Լուսակունքի ԱԱՊԿ,, և ,,Մեծ Մասրիկի ԱԱՊԿ,,, փակ բաժնետիրական ընկերության տնօրեններին ներկայացվող պահանջներն են`
1/ Բարձրագույն բժշկական կրթություն
        2/Առնվազն 3 տարվա   մասնագիտական ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ
3/Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացության /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.
4/Կազմակերպության   զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների   աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազամակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական   պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման.
5/Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6/Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ
7/Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների   արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորուրմների և ծառայությունների   անհրաժեշտության գնահատում
8/Օտար լեզվի բավարար իմացություն
 
 2.Մրցույթները կանցկացվեն`
1/,,Լճաշենի ԲԱ ,, ՓԲԸ   ս/ թ մարտի   1-ին     ժամը    1100 -ին
2/,, Ներքին Գետաշենի ԲԱ,, ՓԲԸ ս/ թ մարտի   1-ին ժամը    1400 -ին
3/ ,, Լուսակունքի ԱԱՊԿ,,  ՓԲԸ ս/ թ մարտի   2-ին ժամը    1100 -ին
4/,, Մեծ Մասրիկի ԱԱՊԿ,,  ՓԲԸ ս/ թ մարտի   2-ին     ժամը    1400 -ին
Մարզպետարանիշենքում /ք.Գավառ,Գր. Լուսավորիչի 36/:
3.Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացնում`
1/ դիմում.
2/ մեկ լուսանկար 3.4 չափի.
3/ քաղվածք` աշխատանքային գրքույկից.
4/ ինքնակենսագրություն.
5/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճեները:
6/ քաղաքացու ցանկությամբ` հրապարակված   հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7/ բնութագիր` վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
8/ կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության   կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի  արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում   կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է    բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամ,անակացույցի վերաբերյալ:
    4. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագրի   և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1200, բացի շաբաթ և կիրակի   օրերից:
 
             Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012թ. փետրվարի 24-ը
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ   տեղեկություններ, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին հեռ.` 0264 2 43 39 /ք.Գավառ,Գր. Լուսավորիչի 36/:
 
 
 
       ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
 
 

Հայտարարված է` 16.01.2012

Վերջին ժամկետը` 24.02.2012

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` Գրիգոր Լուսավորչի 36
Հեռ.` 0264 2-43-39



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10