Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության
Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության
1. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող,, ,,Լճաշենի ԲԱ,, ,,Ներքին Գետաշենի ԲԱ,, , ,,Լուսակունքի ԱԱՊԿ,, և ,,Մեծ Մասրիկի ԱԱՊԿ,,, փակ բաժնետիրական ընկերության տնօրեններին ներկայացվող պահանջներն են`
1/ Բարձրագույն բժշկական կրթություն
2/Առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ
3/Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացության /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.
4/Կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազամակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման.
5/Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6/Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ
7/Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորուրմների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
8/Օտար լեզվի բավարար իմացություն
2.Մրցույթները կանցկացվեն`
1/,,Լճաշենի ԲԱ ,, ՓԲԸ ս/ թ մարտի 1-ին ժամը 1100 -ին
2/,, Ներքին Գետաշենի ԲԱ,, ՓԲԸ ս/ թ մարտի 1-ին ժամը 1400 -ին
3/ ,, Լուսակունքի ԱԱՊԿ,, ՓԲԸ ս/ թ մարտի 2-ին ժամը 1100 -ին
4/,, Մեծ Մասրիկի ԱԱՊԿ,, ՓԲԸ ս/ թ մարտի 2-ին ժամը 1400 -ին
Մարզպետարանիշենքում /ք.Գավառ,Գր. Լուսավորիչի 36/:
3.Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացնում`
1/ դիմում.
2/ մեկ լուսանկար 3.4 չափի.
3/ քաղվածք` աշխատանքային գրքույկից.
4/ ինքնակենսագրություն.
5/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճեները:
6/ քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7/ բնութագիր` վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
8/ կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամ,անակացույցի վերաբերյալ:
4. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագրի և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1200, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012թ. փետրվարի 24-ը
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին հեռ.` 0264 2 43 39 /ք.Գավառ,Գր. Լուսավորիչի 36/:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հայտարարված է` 16.01.2012
Վերջին ժամկետը` 24.02.2012
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` Գրիգոր Լուսավորչի 36
Հեռ.` 0264 2-43-39