Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Կալավանի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի համար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավանի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավանի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ  համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի  (ծածկագիր 1.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: 
 Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Տիրապետում է ռուսերենին:
 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
- դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2012թ. հունվարի 9-ը, ժամը 18-ը, Կալավան գյուղի գյուղական համայնքի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմերում: Մրցույթը կայանալու է 2012 թվականի հունվարի 24-ին, ժամը 12-ին, Կալավանի գյուղապետարանում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Կալավանի գյուղապետարանի աշխատակազմ:
 

Հայտարարված է` 21.12.2011

Վերջին ժամկետը` 09.01.2012

Պատասխանատու անձ` Կալավանի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Կալավան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-14 10:02:17