Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ԴԱՐԱՆԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն 2 տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա համայնքային ծառայության ստաժ եւ համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին 4 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 5 տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն 3 տարվա փորձ կամ գիտական աստիճան եւ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ կամ 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, մինչեւ 2015 թ© հունվարի 1-ը համայնքային ծառայության պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: Ունի ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Տիրապետում է ռուսերենին /ազատ/ եւ մեկ այլ որեւէ օտար լեզվի /կարդում եւ կարող է բացատրվել/:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
- դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2011թ. նոյեմբերի 21-ը, ժամը 18-ը, Դարանակ գյուղի գյուղական համայնքի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմերում: Մրցույթը կայանալու է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 12-ին, Դարանակի գյուղապետարանում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Դարանակի գյուղապետարանի աշխատակազմ:
Հայտարարված է` 15.11.2011
Վերջին ժամկետը` 21.11.2011
Պատասխանատու անձ` ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7