Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՄԱԴԻՆԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Գեղարքունիքի մարզի Մադինայի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Մադինայի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար...

Գեղարքունիքի մարզի Մադինայի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Մադինայի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
   Առաջատար մասնագետը.
ա/ կատարում է ՏԻՄ-ում եւ աշխատակազմում մուտքագրված հարկերի, տուրքերի, վարձավճարների ծրագրերի ինֆորմացիոն բազայի եւ մյուս գործառնությունների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները, իրականացնում է հարկերի հավաքագրումը,
բ/ կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում-առաքումը, օպերատորական ողջ աշխատանքները,
գ/ կատարում է քարտուղարի հանձնարարությունները:
Վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
-դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Մադինայի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ նոյեմբերի 11-ը:
Մրցույթը կայանալու է 2011 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 12-ին,  Մադինայի  գյուղապետարանում:
 Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մադինայի գյուղապետարանի աշխատակազմ:
 

Հայտարարված է` 28.10.2011

Վերջին ժամկետը` 11.11.2011

Պատասխանատու անձ` ՄԱԴԻՆԱՅԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՄԱԴԻՆԱ ՀԱՄԱՅՆՔ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11