Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության երկրորդ կարգի մասնագետ
Գործակալության պետի հանձնարարությամբ մասնակցում է իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` ընտանեկան նպաստի /այսուհետ` Նպաստ/, երեխայի ծննդյան միանվագ Նպաստի, երեխայի խնամքի Նպաստի, սահմանված միանվագ օգնությունների տրամադրման աշխատանքներին, մասնակցում է անապահով ընտանիքների հայտնաբերման աշխատանքներին` ստացած դիմումների ահազանգերի, Գործակալության պետի հաստատած ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում` կատարվող տնային այցելությունների միջոցով, սահմանված կարգով և ժամկետներում ընտանիքների անապահովության գնահատման, երեխայի ծննդյան միանվագ Նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի Նպաստների տեղեկատվական բազա է մուտքագրում համապատասխան գործերում առկա անհրաժեշտ տվյալները, Նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանում է Նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնում է Գործակալության գլխավոր մասնագետին Գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու համար.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի
- նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում /Ցանկեր N 1,2/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- գրավոր դիմում` /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի /թաստաթղթերի/ պատճեն /պատճեները/
- աշխատանքային գրքույկի պատճենը`/ ունենալու դեպքում/
- քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3.4 չափսի.
- անձնագրի պատճենը:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 1000-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է <<18>> սեպտեմբերի 2014թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ /ք.Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7, հեռ. 0264-2-43-76/:
Հայտարարված է` 10.09.2014
Վերջին ժամկետը` 18.09.2014
Պատասխանատու անձ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ք.Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7
Հեռ.` 0264-2-43-76