Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ
Բաժնի վարիչի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացումը, պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքների կազմակերպումը, մասնակցում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման, կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին, մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին, համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ:
Բաժնի վարիչին առաջարկություններ է ներկայացնում մարզպետարանի, մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- սույն պաշտոննռերի անձնագրերի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Մրցույթը կանցկացվի ,,16,, հոկտեմբերի 2014թ. ժամը` 1100-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի շենքում /ք. Գավառ Կենտրոնական Հրապարակ 7/
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ/ների/, վկայական/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապասասխան մարմնից/ պատճեները` բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3.4 չափսի.
- անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 1000-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է << 24>> սեպտեմբերի 2014թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ /ք.Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7, հեռ. 0264-2-43-76/:
Հայտարարված է` 10.09.2014
Վերջին ժամկետը` 24.09.2014
Պատասխանատու անձ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ք.Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7
Հեռ.` 0264-2-43-76