Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Վարսերի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության առաջատար մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար (ծածկագիր` 3.1-3)

Վարսերի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության առաջատար մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

(ծածկագիր` 3.1-3)

 

1. Կատարում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունը` կապված հարկերի, տուրքերի և վարձավճարների գանձման դինամիկայի հետ (մասնավորապես գույքահարկի, հողի հարկի վարձավճարները),
2. իրականացնում է հարկերի, տուրքերի և վարձավճարների հավաքագրում, համապա-տասխան մուտքագրում, մուտքագրման կտրոնների տրամադրում, վարում է գանձումների ու ապառքների գիրքը,
3. մասնակցում է անշարժ գույքի, բնակչության, անասունների հաշվառման աշխատանք-ներին, կազմում և ներկայացնում է տեղեկանքներ, զեկուցագրեր, համայնքի անապահով ընտանիքների տուրքը կամ վարձավճարները օրենքով սահմանված կարգով զիջելու մասին,
4. իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է տնային այցելություններ, քաղաքացիների միջև հարցերի ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում պահանջում է քաղաքացիներին ներկայանալու գյուղապետարան: Տարեկան երկու անգամ կատարում է գրավոր ծանուցում համայնքի բոլոր տնտեսություններին:
5. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Առաջատար մասնագետը ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբացեղնելու համար պահանջվում է


__ առնվազն միջնակարգ կրթություն,
__ իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ՀՀ կառավարության 1197թ. հուլիսի 17-ի N 282 որոշման իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
__ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
__ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
__ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է (ազատ կարդում և կարողանում է բացատրվել) օտար լեզվի (լեզուների):

Մրցույթը կայանալու է սույն թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 1200-ին Վարսերի գյուղապետարանում:


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) օրենքի 12 հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձիք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
զ) անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 1300-ը բացի շաբաթ և կիրակի օրերից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի գյուղապետարանում (գ. Վարսեր 7 փող. 11 շենք) և ՀՀ Գեղարքունիքի մարզ ք. Գավառի մարզպետարանում (Գրիգոր Լուսավորչի 36): Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն 1 շաբաթ առաջ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի գյուղապետարանի աշխատակազմ (գ. Վարսեր 7 փող. 11 շենք, հեռ. 2-74-63) և ք. Գավառ,   մարզպետարանի շենք:


 

Հայտարարված է` 27.08.2014

Վերջին ժամկետը` 15.09.2014

Պատասխանատու անձ` Վարսերի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գ. Վարսեր, փողոց 7, 11 շենք
Հեռ.` . +374 261 2-74-63



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31