Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզի Նորակերտի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի երկրերդ կարգի մասնագետի /ծածկագիր 3.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Գեղարքունիքի մարզի Նորակերտի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի երկրերդ կարգի մասնագետի /ծածկագիր 3.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Երկրորդ կարգի մասնագետը`
ա. Կատարում է ՏԻՄ–ում և աշխատակազմում մուտքագրված հարկերի, տուրքերի վարձավճարների, ծրագրերի ինֆորմացիոն բազայի և մյուս գործառույթների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները:
բ. Կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում - առաքում, օպերատորական ողջ աշխատանքները:
գ. Համակարգիչ է մուտքագրում համայնքային ծառայության թափուր տեղերի համար անցկացվող մրցույթային և ատեստավորման թեստերը և մյուս փաստաթղթերը, համակարգչում զետեղում է համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը, հսկում է դրանց փոփոխությունների հետ կապված գործընթացը և համայնքի ղեկավարի կողնից դրանց փոփոխության դեպքում փոփոխություն է կատարում համապատասխան ֆայլում:
դ.Իրականացնում է համայնքային ծառայության հետ կապված աշխատանքները
/թափուր տեղերի համար դիմորդների գործերի ընդունում, մրցույթային և ատեստավորման հանձնաժողովներին դրանց հանձնելու և այլն/:
ե. Կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
զ. Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
է.Հետևում է քարտուղարի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է նրան.
ը.Իր լիազորությունների սահմանում, անհրաժոշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ,
տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ. Իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
ժ. Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ի. Քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
լ. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Երկրորդ կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր Նորակերտի գյուղապետարանում բացի շաբաթ և կիրակի օրերից, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը:
Մրցույթը կայանալու է սույն թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 1200 –ին, Նորակերտի գյուղապետարանում:



 

Հայտարարված է` 27.08.2014

Վերջին ժամկետը` 15.09.2014

Պատասխանատու անձ` Նորակերտի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գ. Նորակերտ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31