Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի պետի (ծածկագիր 2,1-3) թափուր պաշտոնը զբաղցնելու համար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի պետի (ծածկագիր 2,1-3) թափուր պաշտոնը զբաղցնելու համար:
Աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի պետը`
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին», «Լեզվի մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության աշխատանքային և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) ։
Աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի պետը`
ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին, վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում բաժնի աշխատանքային տարեկան և կիսամյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է քաղաքապետին.
դ) քաղաքապետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր և բաժնի աշխատողների կողմից կատարած աշխատանքների մասին.
ե) իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.
զ) անհրաժեշտության դեպքում` բաժնի լիազորությունների սահմաններում` նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
է) անհրաժեշտության դեպքում` քաղաքապետի կամ քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ` մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ը) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
թ) քաղաքապետի հանձնարարությամբ` ապահովում է բաժնին վերաբերվող իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
ժ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժա) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում քարտուղարին.
ժբ) քաղաքապետի հանձնարարությամբ` կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը։
ժգ) օժանդակում է քաղաքապետարանի արխիվային գործի վարմանը.
ժդ) կազմակերպում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառության աշխատանքները.
ժե) կազմակերպում է ամենօրյա փոստի և թղթակցությունների փոխանցման և առաքման աշխատանքները.
Ժզ) մասնակցում է համայնքի սոցիալ- տնտեսական ծրագրերի մշակմանը, օժանդակում է սոցիալական ծրագրերի ներդրման աշխատանքներին
ժէ) մասնակցում է աշխատակազմի կատարողական կարգապահության վերահսկողության աշխատանքներին.
Ժը) Մասնակցում է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության աստիճանի գնահատմանը և համապատասխան տեղեկանքներ է ներկայացնում իր անմիջական ղեկավարին.
Ժթ) Օժանդակում է բարեգործական ակցիաների կազմակերպման և անցկացման գործընթացներին.
Ի) Իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցություն է ունենում համայնքի առջև ծառացած սոցիալական ծրագրերի և կանխատեսումների մշակմանը,
Իա) Մասնակցում է սոցիալական հարցերով համայնքում անցկացվող մոնիթորինգներին, ուսումնասիրում է համայնքում իրականացվող /տարբեր կազմակերպությունների կողմից/ ծրագրերի իրականացման գործին և դրա մասին համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում իր անմիջական ղեկավարին,
Իբ) կազմում է տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկույցներ և ներկայացնում իր անմիջական ղեկավարին:
իգ) Օժանդակում է քաղաքապետարանի աշխատակիցների կադրային գործի վարմանը:
իդ) ենթակա կազմակերպությունների տնօրեններից պահանջում և անմիջական ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ենթակա կառույցների տարեկան ծրագրերը և աշխատանքային պլանները.
իե) կազմակերպում է ուսումնական հաստատությունների մանկավարժներին, սաներին ծրագրերով, գրականությամբ, մեթոդական ձեռնարկներով, դասագրքերով և այլ փաստաթղթերով ապահովելու գործընթացը.
իզ) աջակցում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը.
իէ/ պարբերաբար այցելում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններ ուսումնասիրում գործող խմբերի և երեխաների օրենքով սահմանված թվաքանակը, հետևում դրանց աշխատանքի ընթացքին և որակին, իրականացնում դասալսումներ, որոնց վերաբերյալ իր անմիջական ղեկավարին ներկայացնում է հաշվետվություն.
իը/ օժանդակում է քաղաքապետարանի ենթակա կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
իթ/կազմում է ամբողջ տարվա ընթացքում տոնական և հիշատակի օրերի նվիրված միջոցառումների ծրագիր, որը տարվա սկզբին ներկայացնում է իր անմիջական ղեկավարի հաստատմանը.
իժ/ համակարգում և օժանդակում է քաղաքում իրականացվող մարզամշակութային միջոցառումների անցկացումը.
լ/ ենթակա կառույցների տնօրենների հետ համատեղ կազմակերպում և անցկացնում են ցուցահանդեսներ և հաշվետու միջոցառումներ.
լա/ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ, համագործակցում է այլ քաղաքների մարզամշակութային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ, կազմում փոխայցելությունների ծրագրեր.
լբ) իրականացնում է իր իրավասության վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան հատվածում.
լգ) համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով մասնակցում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությանը.
լդ) Օժանդակում է համայնքում անցկացվող մարդահամարի կազմակերպմանը:
լե) տեղեկատվություն է տրամադրում քաղաքապետին համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերի վերաբերյալ:
լզ) քաղաքապետի հանձնարարությամբ կատարում է օրենքով սահմանված այլ հանձնարարություններ:
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), կրթության մասին դիպլոմի, անձնագրի լուսապատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի լուսապատճենը՝ բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարտունու քաղաքապետարանում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը:
Մրցույթը կայանալու է 2014թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 1200–ին, Մարտունու քաղաքապետարանում (ք. Մարտունի Շահումյան 2):
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 0262-4-11-56 հեռախոսահամարով:


 

Հայտարարված է` 27.08.2014

Վերջին ժամկետը` 15.09.2014

Պատասխանատու անձ` Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Մարտունի
Հեռ.` +374 262-4-11-56



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31