Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար /պաշտոնի ծածկագիր ` 2.3-14

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար /պաշտոնի ծածկագիր ` 2.3-14/:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ունենալ.
ա/բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
բ/,,Համայնքային ծառայության մասին’’, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ ՀՀ օրենքների, Ընտանեկան օրենսգրքի, Քաղաքացիական օրենսգրքի և գլխավոր մասնագետի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
գ/ համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
դ/ ռուսերենի և մեկ այլ օտար լեզվի /կարդալու, բացատրվել/ տիրապետում:
Բաժնի աշխատակցի իրավունքներն ու պարտականությունները.
ա/ կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով.
բ/ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ/հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
դ/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
զ/ բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
է/ սահմանված կարգով մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների քննարկմանը և արդյունքները ներկայացնում բաժնի պետին.
ը/ համայնքի տարածքում նախապատրաստում և կազմակերպում է սոց. օգնության գործունեությունը.
թ/ հաշվառում է համայնքի հաշմանդամ, կերակրողին կորցրած ընտանիքներին, սոցիալապես անապահով խավերին և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ նրանց պայմանների բարելավման ուղղությամբ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2014 թվականի սեպտեմբերի 15-ն է: Մրցույթը կկայանա 2014 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 1100-ին Գավառի քաղաքապետարանի N 8 սենյակում:
Փաստաթղթերի ներկայացման վայրը` Գավառի քաղաքապետարան /ք. Գավառ Գր. Լուսավորչի 12, N 8 սենյակ, 0264 2-76-69 կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան:
 

Հայտարարված է` 27.08.2014

Վերջին ժամկետը` 15.09.2014

Պատասխանատու անձ` Գավառի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12
Հեռ.` +374 264 2-76-69



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31