Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գեղաքարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: (ծածկագիր 3-2-2)...

Գեղաքարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ  գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: (ծածկագիր 3-2-2):
  Վերոնշյալ պաշտոնի համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ՙՏեղական ինքնակառավարաման մասին՚, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
 Փատաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Գեղաքարի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Մրցույթը կայանալու է 2011 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 12-ին:
 

Հայտարարված է` 22.10.2011

Վերջին ժամկետը` 31.10.2011

Պատասխանատու անձ` Գեղաքարի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` Գեղաքար համայնք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10