Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ԴՐԱԽՏԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱԾՏՈՆ ԶԲԱԶԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գեղարքունիքի մարզի Դրախտիկի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Դրախտիկի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար...

Գեղարքունիքի մարզի Դրախտիկի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Դրախտիկի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
   Առաջատար մասնագետը.
ա/ ապահովում է համայնքի վարչական սահմաններում գտնվեղ հողամասերի, շենքերի, շինությունների, այլ անշարժ գույքի վերաբերյալ տեղակությունների հավաքագրումը,
բ/ մասնակցում է համայնքի բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի, թռչունների եւ այլ գույքի հաշվառման աշխատանքներին,
գ/կատարում է գույքահարկի, հողի հարկի եւ վարձավճարների հավաքագրման աշխատանքները, կատարում է այդ հարցերում իր անմիջական ղեկավարի բոլոր հանձնարարությունները,
դ/ կատարում է իր կողմից սպասարկվող բնագավառի ուսումնասիրություններ եւ արդյունքները ներկայացնում իր ղեկավարին,
ե/ իր լիազորությունների շրջանակներում կատարում է փաստաթղթային սպասարկումը, ապահովում է աշխատակազմում մուտքագրված, իր գործունեությանը վերաբերող փաստաթղթաշրջանառության իրականացման աշխատանքները,
  Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
-դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
 Փատաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Դրախտիկի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Մրցույթը կայանալու է 2011 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 12-ին,  Դրախտիկի  գյուղապետարանում:
 Մանրամասն տեղեկությունների համար դիմել Դրախտիկի գյուղապետարանի աշխատակազմ:

 

Հայտարարված է` 22.10.2011

Վերջին ժամկետը` 31.10.2011

Պատասխանատու անձ` Դրախտիկի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` Դրախտիկ համայնք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52