Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Սոթքի գյուղապետարանի առաջին կարգիմասնագետի /ծածկագիր 3.2-3/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Սոթքի գյուղապետարանի /ծածկագիր 3.2-3/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Առաջին կարգի մասնագետ`
ա/ ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերի անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

ա/ կատարում է ՏԻՄ-ում և աշխատակազմում մուտքագրված հարկերի, տուրքերի, վարձավճարների, ծրագրերի ինֆորմացիոն բազայի և մյուս գործառույթների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները.
բ/ կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում-առաքումը, օպերատորական ողջ աշխատանքները.
գ/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ համակարգիչ է մուտքագրում հաշվետվությունները, տեղեկանքները, որոշումները, նախագծերը, կատարում է իր իրավասության ոլորտին վերաբերվող բոլոր հարցերի ուսումնասիրություն և առաջարկություններ է ներկայացնում իր ղեկավարին, կատարում համայնքի ղեկավարի աշխատակազմի գործավարությունը.
դ/ իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է աշխատակազմի առջև գործառույթներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, պատասխանների, հաշվետվությունների տպագրման աշխատանքները.
ե/ կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
զ/ ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
է/ հետևում է քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին.
ը/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ/ իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելիության համար.
ժ/ քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ի/ քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
լ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքուվ, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

Դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` անձնագրերի պատճեները բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճեները բնօրինակի հետ միասին և մեկ լուսանկար 3X4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ս/թ օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը, Սոթքի գյուղապետարանում ժամը 900-ից մինչև 1700ը: Մրցույթը կայանալու է սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 1100-ին Սոթքի գյուղապետարանում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Սոթքի գյուղապետարանի աշխատակազմ:

 

Հայտարարված է` 04.08.2014

Վերջին ժամկետը` 15.08.2014

Պատասխանատու անձ` Սոթքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Սոթք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31