Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Սոթքի գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Սոթքի գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ա. կազմում է աշխատակազմի և համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների (մշակույթի տուն, մսուր-մանկապարտեզ գրադարան և այլն) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, վարում է այդ գործընթացը, հավաքում է հաշվետվությունները, ստուգում դրանք և ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին:
բ. իրականացնում է աշխատակազմի և համայնքային ենթակայան կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեղված դրամական միջոցների վճարման փաստաթղթերի պատրաստաման, գանձապետական բաժանմունքից դրանց փոխանցման գործը,
գ. կազմում է ՏԻՄ-ի նրան ենթակա կազմակերպությունների տարեկան բյուջեները, դրամական մուըքերի աղբյուրները,
դ. նախապատրաստում է համայնքի բյուջեով նախատեղված ֆինանսավորման յուրաքանչյուր ամսվա վճարման հայտերը, կազմում է բյուջեի կատարման հետ կապված հաշվետվությունները, ներկայացնում քարտուղարին համապատասխան կազմակերպություններ ուղարկելու համար,
ե. վարում է իր իրավասությանը վերաբերվող ֆինանսական և այլ փաստաթղթերի շրջանառություն, դասակարգման և արխիվացման գործընթացը, կատարում է բյուջեի եկամուտների ու ծախսերի վերլուծություն, առաջադրանքների ու փաստացի կատարողականի ամփոփում և ներկայացնում է անմիջական ղեկավարին,
զ. ուսումնասիրում է բյուջեի հաշվապահական հաշվառման հետ կապված նորմատիվ օրենսդրական ակտերը, դրանցում կատարված փոփողությունները,
է. կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ը. ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասղան փաստաթղթերը.
թ. հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին.
ժ. իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի. իրականացնում է քաղաքցիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
լ. քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
խ. քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայսատանի Հանրապերության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ծ. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

Դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար` անձնագրի պատճեն բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճեները բնօրինակի հետ միասին և մեկ լուսանկար 3X4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ս/թ օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը, Սոթքի գյուղապետարանում ժամը 900-ից մինչև 1700ը: Մրցույթը կայանալու է սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 1100-ին Սոթքի գյուղապետարանում:


Մանրամասն տեղեկությունների համար դիմել Սոթքի գյուղապետարանի աշխատակազմ:

 

 

Հայտարարված է` 04.08.2014

Վերջին ժամկետը` 15.08.2014

Պատասխանատու անձ` Սոթքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Արծվանիստ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31