Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ,,Սևանի հիվանդանոց,, , ,,Մարտունու ԲԿ,, , ,,Ճամբարակի ԱԿ,, փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր
պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ,,Սևանի հիվանդանոց,, , ,,Մարտունու ԲԿ,, , ,,Ճամբարակի ԱԿ,, փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`
1.Բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ:
2.Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
3.Կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
4 աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ՝
ա/ ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ/ անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ/ աշխատանքների բաշխման,
դ/ կարգապահական պատասխանատվության,
ե/ խրախուսանքի միջոցների կիրառման.
5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
6.Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ՝
Գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ:
7.Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում:
8. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
10. Մրցույթը կանցկացվի`
1. <<Սևանի հիվանդանոց>>ՓԲԸ - 2014թ. օգոստոսի 20-ին, ժամը` 1100 -ին
2. <<ՄարտունուԲԿ>> ՓԲԸ - 2014թ. օգոստոսի 21-ին, ժամը` 1100 -ին
3. <<ՃամբարակիԱԿ>> ՓԲԸ - 2014թ. օգոստոսի 22-ին, ժամը` 1100 -ին
10 Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացնում՝
1/ դիմում.
2/ մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3/ քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4/ ինքնակենսագրություն.
5/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները.
6/ քաղաքացու ցանկությամբ՝ հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ՝ դրանց առկայության դեպքում.
7/ բնութագիր՝ վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
8/ կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
11. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագրի և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1200, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ. հուլիսի 18-ը:
Մրցույթը կկայանա Գեղարքունիքի մարզպետարանի շենքում :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ անձնակազմի կառավարման բաժին, հեռ` 0264 2 43 76:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հայտարարված է` 11.06.2014
Վերջին ժամկետը` 18.07.2014
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք.Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Հեռ.` +374 2 43-76
էլ. փոստ`