Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Մրցույթ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-3) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հայտատու` Աստղաձորիգյուղապետարան 
     ՀՀ ԳեղարքունիքիմարզիԱստղաձորիգյուղականհամայնքիղեկավարըհայտարարումէմրցույթգյուղապետարանիաշխատակազմիառաջատարմասնագետի (ծածկագիր 3.1-3) թափուրպաշտոնըզբաղեցնելուհամար:
 Աշխատակազմի առաջատար մասնագետը`
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով      բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.            գ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.            դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար. զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.  է) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.  ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն.   բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.  դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 Մրցույթը կանցկացվի 2014թ. հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիք ի մարզի Աստղաձորի գյուղապետարանի շենքում`       (գ.Աստղաձոր, Արցախյան Ազատամարտիկների փողոց 4 հասցե, հեռ. 094-493546)::
 Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Աստղաձորի գյուղապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
դ/մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
ե/անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն  20.06.2014թ.:

Հայտարարված է` 09.06.2014

Վերջին ժամկետը` 20.06.2014

Պատասխանատու անձ` Աստղաձորի գյուղապետարան
Հասցե` գ.Աստղաձոր
Հեռ.` +374 94-493546



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:05:28