Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ, քաղաքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի 1-ին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-7) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

    ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ, քաղաքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի 1-ին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-7) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և ընդհանուր հարցերի բաժնի 1-ին կարգի մասնագետ`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ բաժնի պետի մոտ ընդունելության համար.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
զ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է քաղաքացիների դիմումներում, դիմում-բողոքներում և առաջարկություններում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
է) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ը) բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
թ) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է բաժնի գործառույթներից բխող շրջայցեր.
ժ) կատարում է իր գործառույթներից բխող պրակտիկայի ամփոփում և դրա հիման վրա ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի աշխատանքների բարելավման վերաբերյալ.
ժա) բաժնի պետի հանձնարարությամբ` իրականացնում է բաժնի գործառույթներից բխող աշխատանքային նյութերի համակարգչային ձևավորման աշխատանքները.
ժբ) իրականացնում է բաժնի գործունեության ընթացքում առաջացած ընթացիկ արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման աշխատանքները.
ժգ) իրականացնում է աշխատակազմից դուրս` թղթակցության առձեռն հանձնման և բաժնի գործառույթներից բխող այլ հանձնարարականների տեղում կատարման աշխատանքները.
ժդ) Բաժնի պետի հանձնարարությամբիրականացնում է լուսանկարման, տեսանկարահանման աշխատանքներ, պատրաստում համապատասխան նյութեր քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրելու և այլ լրատվական միջոցներում հրապարակելու նպատակով:
ժե) Բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է բաժնի ողջ օպերատորական, փաստաթղթերի ձևավորման աշխատանքները, աջակցում է աշխատակազմի մյուս բաժիններին նյութեր տպագրելու և ձևավորելու հարցում:
ժզ) համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով մասնակցում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությանը.
Ժէ) Բաժնի պետի հանձնարարությամբ օժանդակում է աշխատակազմում տարվող գրանցամատյանների վարմանը, քաղաքապետի կարգադրությունների, որոշումների, ավագանու նիստերի, աշխատակազմի քարտուղարի հրամանների գրանացամատյաններում արձանագրմանը:
Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), կրթության մասին վկայականի, անձնագրի լուսապատճենները` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի լուսապատճենը` բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկար:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից Մարտունու քաղաքապետարանում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև 2014 թվականի ապրիլի 17-ը:  
Մրցույթը կայանալու է 2014թ. մայիսի 6-ին,   ժամը   1200-ին,    Մարտունու     քաղաքապետարանում (ք. Մարտունի, Շահումյան 2): 
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 0262-4-11-56 հեռախոսահամարով:
 
 
         ՄԱՐՏՈՒՆԻ   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հայտարարված է` 09.04.2014

Վերջին ժամկետը` 17.04.2014

Պատասխանատու անձ` Մարտունու համայնքի ղեկավարի աշխատակազմ
Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 2
Հեռ.` +374 262-4-11-56



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06