Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

    ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի առաջատար մասնագետը`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
զ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է քաղաքացիների դիմումներում, դիմում-բողոքներում և առաջարկություններում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
է) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ը) բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին. մասնակցում է համայնքի հողաշինարարական փաստաթղթերի և (կամ) դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշման նախագծերի կամմանը.
թ) մասնակցում է համայնքի բնապահպանական և գյուղատնտեսական կադաստրերի վարմանը.
ժ) մասնակցում է բաժնի` հողօգտագործման գործառույթների իրականացմանը.
ժա) իր լիազորությունների շրջանակում մասնակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը.
ժբ) իր լիազորությունների շրջանակում մասնակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումները, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը.
ժգ) քաղաքապետի հանձնարարությամբ կազմում է համայնքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման աջակցոթյան աշխատանքների տարեկան ծրագիր.
ժդ) մասնակցում է բաժնի` բնության և շրջակա միջավայրի պահպանության գործառույթների իրականացմանը.
ժե) իր լիազորությունների շրջանակում մասնակցում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը.
ժզ) իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, մասնակցում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը.
ժէ) իր լիազորությունների շրջանակում մասնակցում է հողերի` հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից պահպանության աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը.
ժը) իրականացնում է համայնքի հացահատիկային և այլ դաշտավարական կուլտուրաների սերմնարտադրության ագրոտեխնիկական հսկողություն, հետևում է սերմերի, քիմիկատների, պարարտանյութերի ներկման գործընթացին, ուսումնասիրում է դրանց պիտանելիությունը և զեկուցում իր անմիջական ղեկավարին.
 ժթ) Նպաստում է համայնքի սերմնարտադրության և տոհմաթարմացման գործընթացներին, առաջարկություններ է ներկայացնում հողային ֆոնդի նպատակային օգտագործման մասին.
 ի)   մասնակցում է համայնքի անասնագլխաքանակի և թռչունների հաշվառման գործին, հետևում է համայնքի բնակիչների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարմանը, կատարում է հողաշինարարական այլ աշխատանքներ.
իա) կազմակերպում է համայնքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները
իբ) կազմում է համայնքի բարեկարգման և կանաչապատման տարեկան աշխատանքային ծրագիր.
իգ) իր լիազորությունների շրջանակում իրականացնում է շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.
իդ) իր լիազորությունների շրջանակում մասնակցում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանության, շահագործման, նորոգման աշխատանքների կազմակերպմանը.
իե) իրականացնում է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի բազայի վարումը:
իզ) իրականացնում է ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման աշխատանքները.
իէ) իրականացնում է համայնքի տարածքում գտնվող վարձակալությամբ տրված հողատարածքների, գույքի, գովազդային պաստառների և այլ օբյեկտների գույքագրում: 
իը) կատարում է իր գործառույթներից բխող պրակտիկայի ամփոփում և դրա հիման վրա ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի աշխատանքների բարելավման վերաբերյալ.
իթ) իրականացնում է իր իրավասության վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան հատվածում.
իժ) համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով մասնակցում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությանը.
լ) Քաղաքապետի և իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է օրենքով սահմանված այլ պարտականություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), կրթության մասին վկայականի, անձնագրի լուսապատճենները` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի լուսապատճենը` բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկար:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից Մարտունու քաղաքապետարանում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև 2014 թվականի ապրիլի 17-ը:  
Մրցույթը կայանալու է 2014թ. Մայիսի 6-ին,   ժամը   1200-ին,    Մարտունու     քաղաքապետարանում (ք. Մարտունի, Շահումյան 2): 
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 0262-4-11-56 հեռախոսահամարով:
 
 
 
ՄԱՐՏՈՒՆԻ   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ   
 
 
 

Հայտարարված է` 09.04.2014

Վերջին ժամկետը` 17.04.2014

Պատասխանատու անձ` Մարտունու համայնքի ղեկավարի աշխատակազմ
Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 2
Հեռ.` +374 262-4-11-56



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31