Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ, քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային բաժնի պետի (ծածկագիր` 1.3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

    ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ, քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային բաժնի պետի  (ծածկագիր` 1.3-1)   թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային բաժնի պետը `
     ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին ևպատշաճ կատարումը.
      բ) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված իրավական ակտերի կատարումը.
    գ) կատարում է . քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.
    դ) բաժնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.
    ե)իր իրավասության սահմաններում համագործակցում է պաշտոնատար այլ անձանց հետ.
    զ) ուսումնասիրում է բաժնի աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.
    է) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.
 ը) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները, կայացնում համապատասխան որոշում,ներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
դ) իրականացնում է հսկողություն տարածքային բաժնի ծառայողների կողմիցաշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամաբ.
   թ) վարում է համապատասխան տարածքային բաժնի արխիվը.
Ժ) համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություն բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ.
 ժա)պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար.
 ժբ) համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմ,աններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
   ժգ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժդ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժե) ապահովում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին ու աշխատակազմի քարտուղարին.
 ժզ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
 ժէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված այլ գործառույթներ:
 ժը) Քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է համապատասխան զինվորական կոմիսարիատ և համայնքի ղեկավարին:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), կրթության մասին վկայականի, անձնագրի լուսապատճենները` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի լուսապատճենը` բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկար:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից Մարտունու քաղաքապետարանում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև 2014 թվականի ապրիլի 17-ը:  
Մրցույթը կայանալու է 2014թ. մայիսի 6-ին,   ժամը   1200-ին,    Մարտունու     քաղաքապետարանում (ք. Մարտունի, Շահումյան 2): 
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 0262-4-11-56 հեռախոսահամարով:
 
 
                  ՄԱՐՏՈՒՆԻ   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հայտարարված է` 09.04.2014

Վերջին ժամկետը` 17.04.2014

Պատասխանատու անձ` Մարտունու համայնքի ղեկավարի աշխատակազմ
Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 2
Հեռ.` +374 262-4-11-56



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31