Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի <<Ծովակի ԱԱՊԿ>>, <<Ծովագյուղի ԲԱ>> փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

 

   
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթներ`Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի մարզային ենթակայության՝հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
ՀՀ Գեղարքունիքի մարզի <<Ծովակի ԱԱՊԿ>>, <<Ծովագյուղի ԲԱ>>փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
 1. բարձրագույն բժշկականկրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ /թերապիա/, կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ.
2.առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ  բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ  առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ.
   3.իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
   4. Կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն.
   5 .աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն. ներառյալ՝
ա/ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման.
բ/ անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման.
գ/աշխատանքների բաշխման.
դ/ կարգապահական պատասխանատվության.
ե/ խրախուսանքի միջոցների կիրառման.
  6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիակական միջոցներով աշխատելու ունակություն.
   7. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ՝
Գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ
   8. Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում.
   9. Օտար լեզվի իմացություն
   10. Մրցույթը կանցկացվի`
 
  1. <<Ծովակի ԱԱՊԿ>>ՓԲԸ            - 2014թ.  ապրիլի 30-ին, ժամը` 1100 -ին   
2. <<Ծովագյուղի ԲԱ>>ՓԲԸ          - 2014թ.  ապրիլի 30-ին, ժամը` 1400-ին
 
   11.մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացնում՝
    1/ դիմում.
    2/ մեկ լուսանկար 3 x 4 չափի.
    3/ քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
    4/ ինքնակենսագրություն.
    5/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝նաև զինգրքույկի կամդրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները.
    6/քաղաքացու ցանկությամբ՝հրապարակված հոդվածներից կամ գիտականկոչումը հավաստող փաստաթուղթ՝դրանց առկայության դեպքում.
    7/ բնութագիր՝վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
    8/ կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը,  որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
 12.Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագրի և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
 
 Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
 
 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ.  մարտի 25-ը: 
 
Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /Կենտրոնական հրապարակ 7/:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալո ւհամար կարող ե նդիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին, հեռ.` 0264-2 43-39:
 
 
 
 
 
Հայաստանի Հանրապետության
 Գեղարքունիքի մարզպետարանի
աշխատակազմ

Հայտարարված է` 04.03.2014

Վերջին ժամկետը` 25.03.2014

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Հեռ.` +374 264-2 43-39
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:53:21