Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Աղբերքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

   Աղբերքի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)
-կատարում է քարտուղարի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով.
 -ապահովում է  աշխատակազմի փաստաթղթային  շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
-հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.
-իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում  նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում  իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
-իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
-քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
-քարտուղարի հանձնարարությանմբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձարցված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
-իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից բխող առաջարկությունների, եզրակացություների, պատասխանների, հաշվետվությունների տպագրման աշխատանքները.
-աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է բաժնի փաստաթղթաշրջանառությունը` կապված քաղաքացիների դիմումների ընդունման, գրանցման, մտից և ելից մատյանների վարման, գրությունների և նամակների պատասխանների տպագրման, առաքման հարցերի հետ.
-վարում է անձնակազմի կադրային գործառույթներն ըստ <<Համայնքային ծառայության մասին>>  ՀՀ օրենքների և ենթաօրենսդրական մյուս ակտերի.
-կատարում է համայնքի ղեկավարի աշխատակազմի փաստաթղթերի արխիվացման աշխատանքները.
-իրականացնում է համայնքային ծառայության հետ կապված աշխատանքները (թափուր տեղերի համար դիմորդների գործերի ընդունում, մրցութային և ատեստավորման հանձնաժողովներին դրանց հանձնելն և այլն).
-իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի ծրագրերի վարումը և աշխատակազմի գործավարությունը.
-իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
- միջնակարգ  կրթություն.
- «Համայնքայի ծառայության մասինե, «Տեղական ինքնակառավարման մասինե,  Հայաստանի Հանրապետության օրենքների,  աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Մրցույթը կկայանա 2014թ. մարտի 27-ին  ժամը 1100-ին, Աղբերքի գյուղապետարանում: Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
գ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը  լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
գ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով` այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին
գ արական սեռի անձինք նաև զիվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
գ մեկ լուսանկար 3x4 չափսի
գ անձնագրի պատճեն (բնօրինակի հետ)
գ աշխատանքային գրքույկի (համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի) պատճենները
գ հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի  թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով
գ հայտարարություն այն մասին, որ ինքը դատական  կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
     Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթերով:  Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր,  ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից` Աղբերքի գյուղապետարան  և Գեղարքունիքի մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄ վարչություն  /հասցե ք. Գավառ կենտրոնական հրապարակ 7, հեռախոս`026422332/ : Դիմումների ընդունման վերջին ժամկետը մարտի 12-ը`  մինչև ժամը 18 :00-ը :
   Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել  գյուղապետարանի աշխատակազմ` Աղբերքի գյուղապետարան:
 
 

Հայտարարված է` 26.02.2014

Վերջին ժամկետը` 12.03.2014

Պատասխանատու անձ` Աղբերքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գ. Աղբերք
Հեռ.` +374 26422332



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28