Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ`ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ 2.1-5), ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ`ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ 2.1-5), ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
 
 
Տիպ` համայնքային ծառայության թափուր պաշտոններ
«Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 14-րդ հոդված
1.Ճամբարակիքաղաքապետարանիաշխատակազմի աուդիտի  բաժնի պետ (ծածկագիր 2.1-4)
-կազմակերպում է բաժնի աշխատանքները, իրիրավասությանշրջանակներումտալիսէհանձնարարականներբաժնիգլխավորմասնագետինև վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը,
-համայնքի ղեկավարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,  
-անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է Ճամբարակի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
- ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
- կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին,
-հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
-պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը,
-պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը,
-յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք,
-hամայնքի ղեկավարին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,
-առաջարկում է համայնքի ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ,
- կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ,
- հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,
- անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար,
- ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,
- համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններին:
Բաժնի պետը բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
 
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
-բարձրագույն կրթություն, աուդիտի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ կամ հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների, պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) առնվազն երեք տարվա փորձ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), քաղաքացիական և պետական ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև ,,Աուդիտորական գործունեության մասինՙՙ ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների առնվազն վեց տարվա աշխատանքային փորձ, ընդգրկված է ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում:
- ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Աուդիտորական գործունեության մասին>>, <<Ներքին աուդիտի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի /կարդում, կարողանում է բացատրվել/
 
 
 
 
 
Մրցույթը կկայանա 2014թ. մարտի 27-ին ժամը 1100-ին, Ճամբարակի քաղաքապետարանում : Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
գ        դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվումէփաստաթղթերըներկայացնելիս)
գ        համայնքայինծառայությանպաշտոնիանձնագրով` այդպաշտոնըզբաղեցնելուհամարմասնագիտականգիտելիքներիևաշխատանքայինունակություններիտիրապետմանըներկայացվողպահանջներիբավարարումըհավաստողփաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակներիհետմիասին
գ        արականսեռիանձինքնաևզիվորականգրքույկիկամդրանփոխարինողժամանակավորզորակոչայինտեղամասինկցագրմանվկայականիպատճեն` բնօրինակիհետմիասին, կամհամապատասխանտեղեկանք
գ        մեկ լուսանկար 3x4 չափսի
գ        անձնագրի պատճեն (բնօրինակի հետ)
գ        աշխատանքայինգրքույկի (համապատասխանմարմնիկողմիցտրվածտեղեկանքի) պատճենները
գ        հայտարարությունայնմասին, որինքըչիտառապումՀայաստանիՀանրապետությանկառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Նորոշմամբհաստատվածցանկումընդգրկվածհիվանդություններիցորևէմեկով
գ        հայտարարությունայնմասին, որինքըդատական կարգովչիճանաչվելանգործունակկամսահմանափակգործունակ:
 
Մրցույթինմասնակցելուհամարփաստաթղթերըներկայացնելանձամբ` անձնագրովկամանձըհաստատողփաստաթղթերով: Փաստաթղթերնընդունվում են ամենօր, ժամը 9-իցմինչև 18-ը` բացիշաբաթ, կիրակիօրերից` ՃամբարակիքաղաքապետարանևԳեղարքունիքիմարզպետարանի ՏԻև ՀԳՄ վարչություն /հասցե ք. Գավառ կենտրոնականհրապարակ 7, հեռախոս`026422332/ : Դիմումների ընդունման վերջին ժամկետը մարտի 12-ը` մինչև ժամը 18 :00-ը :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել քաղաքապետարանի աշխատակազմ` Ք. Ճամբարակ,
Ճամբարակի քաղաքապետարան:  
 
 
 
             
 

Հայտարարված է` 26.02.2014

Վերջին ժամկետը` 12.03.2014

Պատասխանատու անձ` Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք.Ճամբարակ
Հեռ.` +374 26422332



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25