Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզի Մադինայի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր` 3.1-2 /համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինայի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր` 3.1-2 /համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
«համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդված
Մադինայի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությանթափուր պաշտոն զբաղեցնելու համար
Գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
/ Ծածկագիր` 3.1-2 /

1. Առաջատար մասնագետը `
ա/ քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունը` կապված հարկերի, տուրքերի և վարձավճարների գանձման դինամիկայի հետ / մասնավորապես գույքահարկի, հողի հարկի վարձավճարները /, մուտքագրումը համակարգիչ,
բ/ կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում-առաքում, օպերատորական ողջ աշխատանքները,
գ/ համակարգիչ է մուտքագրում համայնքային ծառայության թափուր տեղերի համար անցկացվող մրցութային և ատեստավորման թեստերը և մյուս պաշտոնների թեստերը, հսկում է դրանց (փոփոխությունների հետ կապված գործընթացը և համայնքի ղեկավարի կողմից դրանց փոփոխության դեպքում փոփոխություն է կատարում համապատասխան ֆայլում),
դ/ իրականացնում է համայնքային ծառայության հետ կապված աշխատանքները (թափուր տեղերի համար դիմորդների գործերի ընդունում, մրցույթային և ատեստավորման հանձնաժողովներին դրանց հանձնելը և այլն),
ե/ կատարում է քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով,
զ/ ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատսխան փաստաթղթերը,
է/ հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին,
ը/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
թ/ իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ քարտուղարի մոտ ընդունելության համար,
ժ/ քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
ի/ / քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան,
լ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետը ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ ( սոցիալական երաշխիքները ( և կրում է ) իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ ( սահմանափակումներ )


Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
 միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի
 իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
 տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

Մրցույթը կանցկացվի 2014 թվականի մարտի 7-ին` ժամը 12-00, Մադինայի գյուղապետարանում

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
 դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
 տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին
 արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 2014 թվականի փետրվարի 20-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, գյուղապետարանի / Մադինայի/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում / Գրիգոր Լուսավորչի 36 կամ Կենտրոնական հրապարակ 7/:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Մադինայի գյուղապետարանի աշխատակազմ կամ ք. Գավառ,  Գեղարքունիքի մարզպետարան:
Էլ. փոստ` S-khlghatyan@mail.ru


 

 

Հայտարարված է` 05.02.2014

Վերջին ժամկետը` 20.02.2014

Պատասխանատու անձ` Մադինայի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Մադինա
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59