Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` Երանոսի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2-3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` Երանոսի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2-3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Գլխավոր մասնագետը`
ա/ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրում է ՏԻՄ-ի և նրա ենթակա կազմակերպությունների` օրենքով սահմանված կարգով ֆինանսական շրջանառության օրինաչափությունները.
բ/ ՏԻՄ-ում կենսագործում է «Ֆինանսական համակարգի մասին» ՀՀ օրենքին ենթարկումը և պահանջների կատարման ճշգրտությունը.
գ/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է աշխատակազմի և ՏԻՄ-ին ենթակա կառույցների ու կազմակերպությունների ֆինանսական գործառույթները ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության հարցը:
դ/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ճշգրտության մասին կատարում է համապատասխան ուսումնասիրություն և զեկուցում է այդ հարցում տեղ գտած թերությունների ու բացթողումների մասին` համապատասխան զեկուցագրի տեսքով.
ե/ վարում է իր իրավասությանը վերաբերվող ֆինանսական և այլ փաստաթղթերի շրջանառությունը, դասակարգումը, կատարում է բյուջեի եկամուտների ու ծախսերի կատարման վերլուծությունը և զեկուցում իր անմիջական ղեկավարին.
զ/ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է ՏԻՄ բյուջեի սեփական եկամուտների շարժի դինամիկան, նախապատրաստում է առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների նախագծերն ու ներկայացնում իր անմիջական ղեկավարին, իրականացնում է համապատասխան մոնիտորինգ.
է/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին ու պատշաճ որակով.
ը/ իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
թ/ անհրաժեշտության դեպքում քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան ՏԻՄ-երի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ժ/ անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություներ.
ժա/ իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների` սահմանված կարգով քննարկումը, և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
ժբ/ ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ժգ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, «Համայնքային ծառայության մասին», « Բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Տիրապետում է որևէ օտար լեզվի /կարդում և կարող է բացատրվել/:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի, անձնագրի պատճենները` բնօրինակների հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար 3x4 սմ չափսի, հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը, հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` Երանոսի գյուղապետարանի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում մինչև 2014 թվականի փետրվարի 20-ը:
Մրցույթը կայանալու է 2014 թվականի մարտի 7-ին` ժամը 12-00, Երանոսի գյուղապետարանում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Երանոսի գյուղապետարանի աշխատազմ` 1 փողոց թիվ 43 շենք, հեռ. /0262/6 00 73:
Հայտարարված է` 05.02.2014
Վերջին ժամկետը` 20.02.2014
Պատասխանատու անձ` Երանոսի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Երանոս, 1 փողոց թիվ 43 շենք
Հեռ.` +374 262 6 00 73