Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզի Անտառամեջի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

    Գեղարքունիքի  մարզի Անտառամեջ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
 
       ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Անտառամեջի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Առաջատար մասնագետը`
 ա) կազմում է աշխատակազմի և համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների (մշակույթի տուն, մսուր-մանկապարտեզ, գրադարան և այլն) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, վարում է այդ գործընթացը, հավաքում է հաշվետվությունները, ստուգում է դրանք և ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
 բ) իրականացնում է աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեսված դրամական միջոցների վճարման փաստաթղթերի պատրաստման, գանձապետական բաժանմունքից դրանց փոխանցման գործը.
գ) կազմում է ՏԻՄ-ի և նրան ենթակա կազմակերպությոնների տարեկան բյուջեները, դրամական մուտքերի աղբյուրները.
դ) նախապատրաստում է համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսավորման յուրաքանչյուր ամսվա վճարման հայտերը, կազմում է բյուջեի կատարման հետ կապված հաշվետվությունները, ներկայացնում քարտուղարին համապատասխան կազմակերպություններ ուղարկելու համար.
ե) վարում է իր իրավասությանը վերաբերող ֆինանսական և այլ փաստաթղթերի շրջանառության, դասակարգման և արխիվացման գործընթացը, կատարում է բյուջեի եկամուտների ու ծախսերի վերլուծության, առաջադրանքների ու փաստացի կատարողականների անփոփում և ներկայացնում է իր անմիջական ղեկավարին.
զ) ուսումնասիրում է բյուջեի և հաշվապահական հաշվառման հետ կապված նորմատիվ օրենսդրական ակտերը, դրանցում կատարված փոփոխությունները.
է) կատարում է քարտուղարի հանձնարարականները` ժամանակին և պատշաճ որակով.
ը) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
թ) հետևում է քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է անմիջական ղեկավարին.
ժ) անհրաժեշտության դեպքում՝ իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի) իրականացնում է քաղաքացիների հերթագրում քարտուղարի մոտ ընդունելության համար.
լ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
խ) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ծ) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված
այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, ինչպես նաև համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
        Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
 ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
 բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված
 անկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ
 կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի
պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի), 
է) անձնագրի պատճենը:
     Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Անտառամեջի գյուղապետարանում և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում ամեն օր, ժամը 9-ից մինչեւ 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերին:
    Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Անտառամեջի  գյուղապետարանի աշխատակազմ (գ. Անտառամեջ, հեռ.՝ 098-08-84-90) և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն:
    Դիմումների ընդունման վերջնա ժամկետն է 2014թ փետրվարի 14-ը:

   Մրցույթը կկայանա 2014թ. փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին՝ Անտառամեջի գյուղապետարանում:

Հայտարարված է` 01.02.2014

Վերջին ժամկետը` 14.02.2014

Պատասխանատու անձ` Անտառամեջի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Անտառամեջ
Հեռ.` 098-08-84-90



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:49:29