Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար /պաշտոնի ծածկագիր 2.3-8/

 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար /պաշտոնի ծածկագիր 2.3-8/:
 Մրցույթին մասնակցելու համար պետք է ունենալ.
ա/ բարձրագույն  կրթություն, համայնքային կամ  պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա  տարվա փորձ կամ առնվազն երեք  տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև  2010թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
բ/ <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Կրթության մասին>> ՀՀ օրենքների և  գլխավոր մասնագետի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի և անհրաժեշտ տեղեկատվության իմացություն. 
գ/ համակարգչով և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու իմացություն.
դ/  ռուսերենի կամ մեկ այլ օտար լեզվի /կարդալու և բացատրվելու/ տիրապետում:
Գլխավոր մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա/ կազմակերպում, ծրագրում, վերահսկում է համայնքային ենթակայության կրթական և մշակույթային  հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը.
բ/ նպաստում է համայնքում  կրթական և մշակույթային  հիմնարկների  զարգացմանը,  այդ ուղղությամբ ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
գ/  աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանմանը.
դ/ ներկայացնում է համայնքի ղեկավարի գործունեության հետ կապված համապատասխան տեղեկատվություն զանգվածային լրատվության միջոցներին.
 ե/  ապահովում է համայնքի մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը.
 զ/ հետևում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, գրադարանների.  կրթական   մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների շենքերի ու գույքի  նպատակային   շահագործմանը.
 է) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
  ը/ ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2013 թվականի   դեկտեմբերի 10-ն է:
Մրցույթը կկայանա 2013 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 1100-ին Գավառի քաղաքապետարանի N 8 սենյակում: Փաստաթղթերի ներկայացման վայրը` Գավառի քաղաքապետարան ք. Գավառ Գր. Լուսավորչի 12, N 8 սենյակ, հեռ. 0264 2-76-69, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարան, 2-րդ հարկ, աշխատակազմի
             Տարածքային կառավարման վարչություն, հեռ. 0264 2-23-32:
                                                             
                                                             

Հայտարարված է` 27.11.2013

Վերջին ժամկետը` 10.12.2013

Պատասխանատու անձ` Գավառի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 12
Հեռ.` +374 264 2-76-69



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06