Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ`ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ 2.1-5), ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 2.3-2), ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 3.1-11 ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ`ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ 2.1-5), ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 2.3-2), ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 3.1-11 ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Տիպ` համայնքային ծառայության թափուր պաշտոններ
«Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 14-րդ հոդված
1.Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի աուդիտի բաժնի պետ (ծածկագիր 2.1-5)
-կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի գլխավոր մասնագետին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը,
-համայնքի ղեկավարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,  
-անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է Վարդենիսի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
- ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
- կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին,
-հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
-պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը,
-պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը,
-յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք,
-hամայնքի ղեկավարին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,
-առաջարկում է համայնքի ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ,
- կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ,
- հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,
- անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար,
- ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,
- համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններին:
Բաժնի պետը բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
-բարձրագույն կրթություն, աուդիտի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ կամ հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների, պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) առնվազն երեք տարվա փորձ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), քաղաքացիական և պետական ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև ,,Աուդիտորական գործունեության մասինՙՙ ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների առնվազն վեց տարվա աշխատանքային փորձ, ընդգրկված է ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում:
- ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Աուդիտորական գործունեության մասին>>, <<Ներքին աուդիտի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի /կարդում, կարողանում է բացատրվել/
2.Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-2)
 - կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
-իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
- անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
   - անհրաժեշտության դեպքում,իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
   - իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքահարկի և ոչ գյուղ նշանակության հողի հարկի հաշվետվությունների ընդունումը և գրանցամատյանի վարումը.
   - իրականացնում է քաղաքացիների դիմում – բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
-իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքահարկի և ոչ գյուղ նշանակության հողի հարկի հավաքագրում, վարում է գանձումների ու ապառքների գիրք.
- իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ և իր իրավասության սահմաններում հանդես է գալիս դատարանում, <<Գույքահարկի մասին>> օրենքի, <<Հողային օրենսգրքի>> խախտումների վճարման հարցերում.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
     Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ: Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
- բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարի պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
<<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Գնումների մասին>>, <<Տեղական տուքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
 3.Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքի և սոցիալական   բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-11)
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
- ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
- հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
-բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
- բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
- իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մշակութային և երիտասարդության հետ կապված գործընթացներ.
- ապահովում է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հետ տարվող աշխատանքները: Նպաստում է մշակութային կյանքի ուժեղացմանը, ազգային ծեսերի, տոների կազմակերպմանը, իրականացնում է պատմամշակութային արժեքների պահպանության ուսումնասիրություններ և առաջարկություն է ներկայացնում իր անմիջական ղեկավարին.
- անմիջական աշխատանքային և գործնական կապի մեջ է համայնքային ենթակայության կրթական, մշակութային հիմնարկությունների հետ /դպրոցներ, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակութային խմբակներ, սպորտային կազմակերպություններ և այլն/, օժանդակում է մրցումների, փառատոնների, մեծարման երեկոների կազմակերպմանը, առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին հետևյալ բնագավառների աշխատանքների բարելավման ուղղությամբ.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
 
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
-առնվազն միջնակարգ կրթություն.
- «Համայնքային ծառայության մասինե, «Տեղական ինքնակառավարման մասինե, «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն :
Մրցույթը կկայանա 2013թ. դեկտեմբերի 17-ին ժամը 1100-ին, Վարդենիսի քաղաքապետարանում : Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
- համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով` այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին
-արական սեռի անձինք նաև զիվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
-մեկ լուսանկար 3x4 չափսի
-անձնագրի պատճեն (բնօրինակի հետ)
զ.աշխատանքային գրքույկի (համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի) պատճենները
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով
-հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթերով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից` Վարդենիսի քաղաքապետարան /հասցե Հ. Անդրեասյան 4, հեռախոս`026924217/ և Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչություն /հասցե ք. Գավառ կենտրոնական հրապարակ 7, հեռախոս`026422332/ : Դիմումների ընդունման վերջին ժամկետը դեկտեմբերի 2-ը` մինչև ժամը 18 :00-ը :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել քաղաքապետարանի աշխատակազմ` Ք. Վարդենիս Հ. Անդրեասյան 4, հեռախոս`026924217 :
Վարդենիսի քաղաքապետարան:  
Հասցե`  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան 4 :
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայտարարված է` 22.11.2013

Վերջին ժամկետը` 02.12.2013

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ, Վարդենիսի քաղաքապետարանի ա
Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան 4
Հեռ.` +374 269 2 42 17, +374 264 2 23 32
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06