Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում մրցույթ << Գեղհովիտի ԱԱՊԿ>>, <<Լիճքի ԱԱՊԿ>>, <<Ծովակի ԱԱՊԿ>>,<<Երանոսի ԲԱ>> ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀայաստանիՀանրապետությանԳեղարքունիքիմարզպետարանըհայտարարումէմրցույթմարզայինենթակայության՝հարյուրտոկոսպետությանըսեփականությանիրավունքովպատկանողբաժնեմասունեցողփակբաժնետիրականընկերություններիգործադիրմարմնիհետևյալթափուրպաշտոններզբաղեցնելուհամար
 
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի  << Գեղհովիտի ԱԱՊԿ>>, <<Լիճքի ԱԱՊԿ>>, <<Ծովակի ԱԱՊԿ>>,<<Երանոսի ԲԱ>> ՓԲԸ-ների տնօրենների
 
·         Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն բժշկական կրթություն առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ
·         Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
·         Կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ՝
ստորաբաժանումների աշխատանքների  կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման.
·         Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ՝
Գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ
·         Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
·         Օտար լեզվի բավարար իմացություն;
        Մրցույթը կանցկացվի`
 1.<< Գեղհովիտի ԱԱՊԿ>> ՓԲԸ- 2013թ. դեկտեմբերի 25-ին, ժամը` 1100 -ին  
2. <<Լիճքի ԱԱՊԿ>> ՓԲԸ        -  2013թ. դեկտեմբերի 25-ին, ժամը` 14 00-ին
 3. <<Ծովակի ԱԱՊԿ>>ՓԲԸ       - 2013թ. դեկտեմբերի 26-ին, ժամը` 1100 -ին  
 4. <<Երանոսի ԲԱ>> ՓԲԸ         - 2013թ. դեկտեմբերի 26-ին, ժամը` 14 00-ին
 
    Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում՝
    1/ դիմում.
    2/ մեկ լուսանկար 3 x 4 չափի.
   3/ քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
   4/ ինքնակենսագրություն.
   5/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները.
   6/ քաղաքացու ցանկությամբ՝ հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ՝ դրանց առկայության դեպքում.
   7/ բնութագիր՝ վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
   8/ կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագրի և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
 Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:
 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  2013թ. դեկտեմբերի 10-ին
 Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /Կենտրոնական հրապարակ 7 հասցեով/
 Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին:
 հեռ.` 0264-2 43-39
 
 
 

Հայտարարված է` 06.11.2013

Վերջին ժամկետը` 10.12.2013

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Հեռ.` 0264 2-43-39
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39