Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Կարմիրգյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Գլխավոր մասնագետը`
       ա. Կատարում է ՏԻՄ –ում և աշխատակազմում մուտքագրված հարկերի, տուրքերի վարձավճարների, ծրագրերի ինֆորմացիոն բազայի և մյուս գործառույթների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները:
       բ. Կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում - առաքում, օպերատորական ողջ աշխատանքները:
       գ. Համակարգիչ է մուտքագրում համայնքային ծառայության թափուր տեղերի համար անցկացվող մրցույթային և ատեստավորման թեստերը և մյուս փաստաթղթերը, համակարգչում զետեղում է համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը, հսկում է դրանց փոփոխությունների հետ կապված գործընթացը և համայնքի ղեկավարի կողնից դրանց փոփոխության դեպքում փոփոխություն է կատարում համապատասխան ֆայլում:
       դ.Իրականացնում է համայնքային ծառայության հետ կապված աշխատանքները
/թափուր տեղերի համար դիմորդների գործերի ընդունում, մրցույթային և ատեստավորման հանձնաժողովներին դրանց հանձնելու և այլն/:
       ե. Կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
       զ. Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
       է.Հետևում է քարտուղարի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է նրան.
       ը.Իր լիազորությունների սահմանում, անհրաժոշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ,
տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
       թ. Իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
       ժ. Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
       ի. Քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
       լ. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
       Գլխավո մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
           Փաստաթղթերը ընդունվում է ս/թ սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 3-ը, Կարմիրգյուղի գյուղապետարանում ժամը 900-ից մինչև 1700-ն: Մրցույթը կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 18-ին ժամը 11 00      Կարմիրգյուղի գյուղապետարանում:
 

Հայտարարված է` 17.09.2013

Վերջին ժամկետը` 03.10.2013

Պատասխանատու անձ` Կարմիրգյուղի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Կարմիրգյուղ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11