Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արփունքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Արփունքի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ա. կազմում է աշխատակազմի և համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների (մշակույթի տուն, մսուր-մանկապարտեզ գրադարան և այլն) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, վարում է այդ գործընթացը, հավաքում է հաշվետվությունները, ստուգում դրանք և ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին:

          բ. իրականացնում է աշխատակազմի և համայնքային ենթակայան կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեղված դրամական միջոցների վճարման փաստաթղթերի պատրաստաման, գանձապետական բաժանմունքից դրանց փոխանցման գործը,

          գ. կազմում է ՏԻՄ-ի նրան ենթակա կազմակերպությունների տարեկան բյուջեները, դրամական մուըքերի աղբյուրները,

          դ. նախապատրաստում է համայնքի բյուջեով նախատեղված ֆինանսավորման յուրաքանչյուր ամսվա վճարման հայտերը, կազմում է բյուջեի կատարման հետ կապված հաշվետվությունները, ներկայացնում քարտուղարին համապատասխան կազմակերպություններ ուղարկելու համար,

          ե. վարում է իր իրավասությանը վերաբերվող ֆինանսական և այլ փաստաթղթերի շրջանառություն, դասակարգման և արխիվացման գործընթացը, կատարում է բյուջեի եկամուտների ու ծախսերի վերլուծություն, առաջադրանքների ու փաստացի կատարողականի ամփոփում և ներկայացնում է անմիջական ղեկավարին,

          զ. ուսումնասիրում է բյուջեի հաշվապահական հաշվառման հետ կապված նորմատիվ օրենսդրական ակտերը, դրանցում կատարված փոփողությունները,

          է. կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

          ը. ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասղան փաստաթղթերը.

          թ. հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին.

          ժ. իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

          ի. իրականացնում է քաղաքցիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.

          լ. քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

          խ. քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայսատանի Հանրապերության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

          ծ. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

          Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

 

Դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար`  անձնագրի  պատճեն բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճեները բնօրինակի հետ միասին և մեկ լուսանկար  3X4 չափսի:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից,  Արփունքի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում մինչև 2013թ. սեպտեմբերի 5, մրցույթը կայանալու է 2013թ. սեպտեմբերի 20-ը Արփունքի  գյուղապետարանում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել  Արփունքի գյուղապետարանի աշխատակազմ:

 

 

 

Հայտարարված է` 23.08.2013

Վերջին ժամկետը` 05.09.2013

Պատասխանատու անձ` Արփունքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Արփունք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55