Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր` 3.1-1 /համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոն, ,,Համայնքային ծառայության մասին օրենքի 14-րդ հոդված,,

 

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի  առաջատար մասնագետի /ծածկագիր` 3.1-1 /համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոն
«համայնքային ծառայության մասին  ՀՀ օրենքի 14-րդ հոդված
     1. Կատարում   է  ՏԻՄ  -ում  և աշխատակազմում   մուտքագրված  հարկերի , տուրքերի, վարձավճարների, ծրագրերի  ինֆորմացիոն բազայի  և  մյուս  գործառույթների  հետ  կապված  այլ  տեղեկությունների   համակարգչային  զետեղման   աշխատանքները,    
    2. Կատարում  է  գրությունների, նամակների  պատասխանների տպագրում – առաքումը օպերատորական  ողջ  աշխատանքները:
3.  Համակարգիչ  է  մուտքագրում  համայնքային  ծառայության   թափուր   տեղերի  համար   անցկացվող  մրցույթային  ատեստավորման  թեստերը  և  մյուս  փաստաթղթերը,համակարգչում  զետեղվում  է  համայնքային  ծառայության պաշտոնների անձնագրերը, հսկում է դրանց փոփոխությունների հետ կապված գործընթացը և համայնքի ղեկավարի կողմից դրանց փոփոխության դեպքում փոփոխություն է կատարում համապատասխան ֆայլում:
4. Իրականացնում է համայնքային ծառայության հետ կապված աշխատանքները / թափուր տեղերի համար դիմորդների գործերի ընդունում, մրցութային և ատեստավորման հանձնաժողովներին դրանց հանձնելը և այլն/,
5. Իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ համակարգիչ է մուտքագրում հաշվետվությունները, տեղեկանքները, որոշումները, նախագծերը , կատարում է իր իրավասության ոլորտին վերաբերվող բոլոր հարցերի ուսումնասիրության և առաջարկություններ է ներկայացնում իր ղեկավարին,
6. Իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է Աշխատակազմի առջև դրված գործառություններից բխող առաջարկությունների , եզրակացությունների , պատասխանների ,հաշվետվությունների տպագրման աշխատանքները,
7. Իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի ծրագրերի վարումը և աշխատակազմի գործավարությանը,
8. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:Առաջատար մասնագետն ունի օրենքով , այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ / սոցիալական երաշխիքներ / և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ / սահմանապակումներ / :
     Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
. միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի
. իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
Մրցույթը կանցկացվի 20.09.2013թ.` ժամը 12:00-ին, գյուղապետարանի / գ.. Չկալովկա 1 փ. 10 շենք /
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Ֆ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
Ֆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին
Ֆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
Ֆմեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելովանձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 05.09.2013թ.-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, գյուղապետարանի / գ.. Չկալովկա 1 փ. 10 շենք / և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում / Գրիգոր Լուսավորչի 36 / :
Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Չկալովկայի գյուղապետարանի ԱՇԽԱՏԱԿԱԶՄ գյուղապետարանի / 1 փ. 10 շենք 0261-6-06-51/ և
ք. Գավառ, մարզպետարան:
Էլ. փոստ` S-khlghatyan@mail.ru
 
 

Հայտարարված է` 23.08.2013

Վերջին ժամկետը` 05.09.2013

Պատասխանատու անձ` Չկալովկայի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Չկալովկա, փողոց 1, շենք 10
Հեռ.` 0261 6-06-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06