Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Սևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ատերի գրանցման Սևանի տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի

 

Սևանի քաղաքապետարանը  հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի  աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Քաղաքապետարանի  աշխատակազմի քաղաքացիական
կացության ատերի գրանցման Սևանի տարածքային
բաժնի առաջին կարգի մասնագետի:
/ Ծածկագիր` 3.2-9 /

1. Կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ, վկայականների, տեղեկանքների, ակտային պատճենների և այլ փաստաթղթերի տրամադրման գործավարություն.
2. իր լիազորությունների շրջանակներում վարում է բաժնի արխիվը.
3. իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
4. կատարում է բաժնի պետի հանձնարարությունները.
5. իրականացնում է քաղաքացիների դիմում - բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
6. ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
7. իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
8. մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
9. իր լիազորությունների շրջանակներում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
10. իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ  լիազորություններ.
11. իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
12. եռօրյա ժամկետում բաժնի պետին է ներկայացնում առաջարկություն քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահված գրանցման մասին տվյալները համապատասխան զինվորական կոմիսարիատ և քաղաքապետին ներկայացնելու համար:
13. Իրականացնում  է  պաշտոնի  անձնագրով  սահմանված  այլ  լիազորություններ:
 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
 -  առնվազն միջնակարգ կրթություն,
    - իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 17-ի N282 որոշման իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն,
- իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն,
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է (ազատ կարդում և   կարող է բացատրվել)  օտար լեզվի  (լեզուների)։

   Մրցույթը կանցկացվի 18.09.2013թ.` ժամը 12:00-ին, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 /

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/ 
 տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին


 արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին 
 մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 / և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում / Գրիգոր Լուսավորչի 36 /  :
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է`  30.08.2013թ.

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ  / ք. Սևան, Նաիրյան 164, հեռ. 2-63-44 / և 
ք. Գավառ, մարզպետարան:

 

Հայտարարված է` 21.08.2013

Վերջին ժամկետը` 30.08.2013

Պատասխանատու անձ` ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հասցե` / ք. Սևան, Նաիրյան 164,
Հեռ.` հեռ. 0261- 2-63-44



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:14:31