Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ..Քալանթարի անվան դրամատիկական թատրոն>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

 
   ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
   Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա/ դիմում աշխատակազմի ղեկավարի անունով.
բ/ մեկ լուսանկար 3x4 չափսի.
գ/ քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
դ/ ինքնակենսագրություն.
ե/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի / արական սեռի քաղաքացիները նաև զին. գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի / պատճենները.
զ/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/
է/ տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
ը/ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
թ/ բնութագիր՝ վերջին աշխատավայրից / եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
ժ/ տեղեկանք,որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
ի/ տեղեկանք այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
լ/ տեղեկանք այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:
    Մրցույթը կանցկացվի 2013 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին մարզպետարանի շենքում / ք.Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7 /:
    Վերոհիշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
ա/ համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
բ/ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5
    տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ/ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի
    իմացություն /այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 
    համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ 
    իրավական ակտեր/.
դ/ պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, 
    հիմնադրույթներ մշակելու կարողություն:
    Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
    Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 9:00 – 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ք.Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին, հեռ. 2-43-39 :
    Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013 թվականի սեպտեմբերի 3-ը:
  Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին:
 

Հայտարարված է` 15.07.2013

Վերջին ժամկետը` 03.09.2013

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36
Հեռ.` 0264 2-43-39
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11