Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Սևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի առաջատար մասնագետ՝ (ծածկագիր՝ 3.1-11) թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 

Սևանի քաղաքապետարանը  հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի առաջատար մասնագետ՝ (ծածկագիր՝3.1-11) 
          թափուր պաշտոն զբաղեցնելու համար


1. Կազմում և մշակում է  համայնքի բնակավայրի քաղաքաշինական հատակագիծ-սխեմաներ: Համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան` կազմում և ներկայացնում է համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն հատակագծման, հողաշինարարական և կառուցապատման նախագծերը,
2. Աջակցում  է  համայնքի  քաղաքաշինական  և  հողային  կադաստրի  վարմանը,  համայնքի  հողային  հաշվեկշռի  կազմմանը,  համայնքի  տարածքի  գեոդեզիական  կետերի  և  սահմանանիշերի  պահպանության  ապահովմանը,   իրականացնում  է  հողերի  համակարգչային  քարտեզագրում,  ինչպես նաև   գրությունների  բլանկների   մշակման  տեխնիկական   մասի   ապահովմանը, 
3. Կազմում  է  տեղեկանքներ,  հաշվետվություններ,  զեկուցագրեր  և  ներկայացնում  է  իր  անմիջական  ղեկավարին, 
4. Իրականացնում  է  սույն  պաշտոնի  անձնագրով  սահմանված  այլ  լիազորություններ:
 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
Ֆ միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի
Ֆ իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն,
Ֆ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
Ֆ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու        ունակություն

   Մրցույթը կանցկացվի 13.08.2013թ.` ժամը 12:00-ին, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 /

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Ֆ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
Ֆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին
Ֆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
Ֆ մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 30.07.2013թ.-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 / և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում / Գրիգոր Լուսավորչի 36 /  :
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ  / ք. Սևան, Նաիրյան 164, հեռ. 2-63-44 / և 
ք. Գավառ, մարզպետարան:
 

Հայտարարված է` 13.07.2013

Վերջին ժամկետը` 30.07.2013

Պատասխանատու անձ` Սևանի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Սևան, Նաիրյան 164
Հեռ.` 2-63-44



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59