Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Ծովինարի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3-1-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ
Ծովինարի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3-1-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Առաջատար մասնագետը (ծածկագիր 3-1-4).
ապահովում է աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական փաստաթղթաշրջանառությունը, ձեռնարկում է միջոցներ` տնային այցելություններ, հեռախոսազրույցներ, հրավերներ, հանդիպումներ հարկատուների հետ, կուտակված ապառքների, տույժերի մասով, տանում բացատրական աշխատանքներ հարկային պարտավորությունները կատարելու համար, կատարում աշխատակազմի բաժնի պետի հանձնարարությունները, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Սույն պաշտոնի համար պահանջվում է՝ առնվազն միջնակարգ կրթություն, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
 Փատաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, Ծովինարի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում մինչև հուլիսի 30-ը: Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 13-ին, ժամը 12-ին, Ծովինարի գյուղապետարանում:

Հայտարարված է` 13.07.2013

Վերջին ժամկետը` 30.07.2013

Պատասխանատու անձ` Ծովինարի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Ծովինար



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21