Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզի Լուսակունքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

    Գեղարքունիքի մարզի Լուսակունքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Երկրորդ կարգի մասնագետը`
       ա. Կատարում է ՏԻՄ–ում և աշխատակազմում մուտքագրված հարկերի, տուրքերի վարձավճարների, ծրագրերի ինֆորմացիոն բազայի և մյուս գործառույթների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները:
       բ. Կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում - առաքում, օպերատորական ողջ աշխատանքները:
       գ. Համակարգիչ է մուտքագրում համայնքային ծառայության թափուր տեղերի համար անցկացվող մրցույթային և ատեստավորման թեստերը և մյուս փաստաթղթերը, համակարգչում զետեղում է համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը, հսկում է դրանց փոփոխությունների հետ կապված գործընթացը և համայնքի ղեկավարի կողնից դրանց փոփոխության դեպքում փոփոխություն է կատարում համապատասխան ֆայլում:
       դ.Իրականացնում է համայնքային ծառայության հետ կապված աշխատանքները
/թափուր տեղերի համար դիմորդների գործերի ընդունում, մրցույթային և ատեստավորման հանձնաժողովներին դրանց հանձնելու և այլն/:
       ե. Կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
       զ. Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
       է.Հետևում է քարտուղարի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է նրան.
       ը.Իր լիազորությունների սահմանում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ,
տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
       թ. Իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
       ժ. Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
       ի. Քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
       լ. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Երկրորդ կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
           Փաստաթղթերն ընդունվում են ս/թ  հունիսի 13-ից մինչև հունիսի 28-ը Լուսակունքի գյուղապետարանում, ժամը 900-ից մինչև 1700-ն: Մրցույթը կայանալու է սույն թվականի հուլիսի 12-ին ժամը 1100-ին Լուսակունքի գյուղապետարանում:

Հայտարարված է` 13.06.2013

Վերջին ժամկետը` 28.06.2013

Պատասխանատու անձ` Լուսակունքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Լուսակունք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06