Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Լճափի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

 
   ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Լճափի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Առաջատար մասնագետը `
ա.կազմում է Աշխատակազմի և համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների /Մշակույթի տուն ,մանկապարտեզ,գրադարան և այլն/ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ,վարում է այդ գործընթացը, հավաքում է հաշվետվությունները, ստուգում է դրանք և ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին:
բ.իրականացնում է Աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեսված դրամական միջոցների վճարման փաստաթղթերի պատրաստման, գանձապետական բաժանմունքից դրանց փոխանցման գործը,
գ.կազմում է ՏԻՄ-ի և նրան ենթակա կազմակերպությունների տարեկան բյուջեները,դրամական մուտքերի աղբյուրները,
դ.նախապատրաստում է համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսավորման յուրաքանչյուր ամսվա վճարման հայտերը,կազմում է բյուջեի կատարման հետ կապված հաշվետվությունները,ներկայացնում քարտուղարին համապատասխան կազմակերպություններ ուղարկելու համար,
ե.վարում է իր իրավասությանը վերաբերող ֆինանսական և այլ փաստաթղթերի շրջանառության,դասակարգման և արխիվացման գործընթացը,կատարում է բյուջեի եկամուտների ու ծախսերի վերլուծության , առաջադրանքների ու փաստացի կատարողականի անփոփում և ներկայացնում է իր անմիջական ղեկավարին,
զ.ուսումնասիրում է բյուջեի և հաշվապահական հաշվառման հետ կապված նորմատիվ օրենսդրական ակտերը,դրանցում կատարված փոփոխությունները,
է.կատարում է քարտուղարի հանձնարարությունները`ժամկետին և պատշաճ որակով.
ը.ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.
թ. հետևում    է  քարտուղարի հանձնարարականների  ,   համապատասխան   ժամկետում,կատարման ընթացքին,որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
Ժ.իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկությունները, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի.իրականացնում է քաղաքացիների հերթագրում`քարտուղարի մոտ ընդունելության համար.
Լ.քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
խ.քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և ՀՀ օրնեսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատարստում պատասխան.
ծ.իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով ,իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն մասնագիտական կրթություն,համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վեջին 5 տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա փորձ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2010թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության կամ պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ,<<Համայնքային ծառայության մասին>>, <<Բյուջետային համակարգերի մասին>>, <<Գնաձապետական համակարգի մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Գնումների մասին>>,ՀՀ օրենքների,աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,ինչպես նաև տրամաբանելու ,տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն ,տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությաուն:Տիրապետում է որևէ օտար լեզվի /կարդում և կարողանում է բացատրվել/:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
 Դիմում մրցութային հանձնաժողովի անունով/ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն ներկայացնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող   պահանջների     բավարարումը      հաստատող փաստաթղթերի`դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճեները` բնօրինակի հետ միասին,արական սեռի անձանց համար`նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը ` բնօրինակի հետ  միասին , մեկ լուսանկար 3×4 չափսի:
     ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից Լճափի գյուղապետարանի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում, մինչև 2013թ. հունիսի 28-ը: Մրցույթը կայանալու է 2013թ.   հուլիսի 12 -ին, ժամը   1000-ին  Լճափի գյուղապետարանում:
        Մանրամասն տեղեկությունների համար դիմել Լճափի գյուղապետարանի աշխատակազմ:

Հայտարարված է` 13.06.2013

Վերջին ժամկետը` 28.06.2013

Պատասխանատու անձ` Լճափի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Լճափ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48