Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Գեղարքունիքի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

                 Գեղարքունիքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Գեղարքունիքի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: (Ծածկագիրը 3- 1 – 2) :
                Վերոնշյալ պաշտոնի համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, << Տեղական ինքնակառավարման մասին>>, << Համայնքային ծառայության մասին>>,<< Իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անրաժեշտ տեղեկատվության, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն տիրապետում է որևէ օտար լեզվի (կարդում է և կարող է հաղորդակցվել ):
ա) ապահովում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրումը, առաջարկություններ է ներկայացնում ռեկուլտիվացիայի և հողային ֆոնդի նպատակային օգտագործմանը, հողային օրենսդրության պահպանման մասին.
բ) մասնակցում է համայնքի բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի, թռչունների և այլ գույքի հաշվառման աշխատանքներին.
գ) գույքահարկի և հողի վարձավճարների հավաքագրման աշխատանքները կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ: Առաջարկություններ է ներկայացնում հողային օրենսդրությանը խախտողներին վարչական տույժի ենթարկելու մասին.
դ) կատարում է իր կողմից սպասարկվող բնագավառի ուսումնասիրություններ և արդյունքները ներկայացնում է իր ղեկավարին, նախապատրաստում է հողերի վարձակալության գործը, մրցույթների անցկացման փաստաթղթերը և դրանց կայացման գործընթացը.
ե) ուսումնասիրում է քաղաքացիներից ստացված դիմումները (բանավոր և գրավոր), բողոքները և ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է իր ղեկավարին,
զ) կատարում է փաստաթղթային սպասարկումը, ապահովում է աշխատակազմ մուտքագրված, իրեն վերաբերող փաստաթղթաշրջանառության իրականացման աշխատանքները.
է) իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի արխիվացման ու պահպանության աշխատանքներ.
ը) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև անմիջական ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է տեղեկանքներ, առաջարկություններ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլն.
թ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կարող է մասնակցել աշխատակազմի ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
         Առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
         Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի անձնագրի պատճեն` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույք   կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ    միասին, մեկ լուսանկար` 3 /4 չափսի: ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ`ներկայացնելով անձնագիր:
           Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գեղարքունիքի գյուղապետարանում, մինչև   12.05.2013թ. :
Մրցույթը կայանալու է 2013թ. – ի    27.05.2013 թվականին, ժամը 12- ին, Գեղարքունիքի գյուղապետարանում:
             Մանրամասն տեղեկություների համար դիմել Գեղարքունիքի գյուղապետարանի աշխատակազմ:
 
 
                       Գեղարքունիքի գյուղապետարան
 
 
 

 

Հայտարարված է` 29.04.2013

Վերջին ժամկետը` 12.05.2013

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Գեղարքունիք
Հեռ.` 093-37-73-07



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50