Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է թեստավորման և հարցազրույցի փուլերով:
Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնողներից պահանջվում է.
Առնվազն միջնակարգ կրթություն, ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով (Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), կրթության մասին վկայականի, անձնագրի պատճենները`բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկար:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարտունու քաղաքապետարանում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև 2013 թվականի մայիսի 3-ը:
Մրցույթը կայանալու է 2013 թվականի մայիսի 6-ին ժամը 1100-ին Մարտունու քաղաքապետարանում (ք. Մարտունի, Շահումյան 2):
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 4-11-56 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 04.04.2013
Վերջին ժամկետը` 03.05.2013
Պատասխանատու անձ` Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 2
Հեռ.` 0 262 4-11-56